ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը ասել է, որ հնարավոր է համարում ստեղծել ազատ առևտրի գոտի՝ Լոս Անջելեսից Դոնեցկ․ «Ես անկեղծ հավատում եմ, որ ԱՄՆ-ն և ԵՄ-ն կկարողանան բացել սահմանները, հարթել առևտրային խոչընդոտները, ինչպես նաեւ օգտագործել այն, ինչ առաջարկվում է Արևելյան գործընկերության համար։ Սա թույլ կտա ավելի դինամիկ զարգացնել շուկան Լոս Անջելեսից մինչև Դոնեցկ», — ասել է Նուլանդը։
Պետքարտուղարության ներկայացուցիչն ասել է, որ նման շուկան կարող է ձգվել մինչև Վլադիվոստոկ, եթե «ԱՄՆ-ն կարողանա համոզել Ռուսաստանին՝ միանալ այս ազատ շուկայում ԵՄ-ի ԱՄՆ-ի հետ առևտրում գոյություն ունեցող խոչընդոտների վերացման շուրջ աշխատանքներին»։