տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն պատրաստ է մեկ ամսում վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե …

ԱՄՆ-ն պատրաստ է մեկ ամսում վերացնել Իրանի դեմ պատժամիջոցները, եթե …

191
0

url

Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերին նախօրեին CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում արել է մի շարք ուշագրավ հայտարարություններ, որոնք վերաբերում են Իրանի հետ հարաբերություններին։

Հայտնի է, որ ԱՄՆ-ը խիստ պատժամիջոցներ է կիրառել Իսլամական Հանրապետության դեմ, քանի որ գտնում է, որ վերջինիս միջուկային ծրագիրը թափանցիկ չէ և կարող է հանգեցնել միջուկային զենքի ստեղծմանը։ Սակայն երեկ Քերին ասել է, որ ծրագրի թափանցիկության և խաղաղ բնույթի ապահովման դեպքում իր երկիրը պատրաստ է այդ պատժամիջոցները վերացնել ընդամենը մեկ օրացուցային ամսվա ընթացքում։

Հիշեցնենք նաև, որ Իրանի նախագահի պաշտոնում Հասան Ռուհանիի ընտրությունից հետո լուրջ փոփոխություններ են նկատվում այդ երկրի արտաքին քաղաքականությունում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here