տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում

ԱՄՆ-ն պատրաստվում է մեծացնել ամերիկյան ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում

80
0

487819659

Չնայած պաշտպանական գերատեսչության ֆինանսավորման և զինվորականների կրճատմանը, Պենտագոնը մտադիր է ամրապնդել իր ռազմական ներկայությունն ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։

«Այժմ ամերիկյան զինվորականները ներկա են աշխարհի 100 երկրում, դա մոտ 400 հազար զինվորական է․․․ Մեր բյուջեի նախագիծը և պաշտպանական ռազմավարությունը հստակ ցույց են տալիս, որ մենք կրճատում ենք զինված ուժերը, մենք հենց այնպես չպետք է վերադառնանք կայազորներ։ Պետք է շարունակենք ուժեղացնել մեր դաշնակիցների հնարավորությունները, նոր դաշինքներ ձևավորենք և ամրապնդենք հները, ներդրումները կատարել անվտանգության համատեղ ապահովման համաձայնագրերում», — ասել է Հեյգելը Միջազգային հարաբերությունների Չիկագոյի խորհրդում։

Ըստ նախարարի՝ այժմ հիմնական շեշտը դրվում է ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին՝ չանտեսելով նաև մյուսներին։