տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմ հայտարարել Ռուսաստանին․ Պենտագոն

ԱՄՆ-ն չի պատրաստվում պատերազմ հայտարարել Ռուսաստանին․ Պենտագոն

75
0

n_63175_1

ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում զինված հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով։

Ամերիկյան CNN-ի հետ զրույցում Պենտագոնի ղեկավարը նշել է, որ Մոսկվան շարունակում է շատ վտանգավոր քայլեր ձեռնարկել, որոնք հանգեցնում են Ուկրաինայում լարվածության մեծացմանը։ Նրա խոսքերով՝ այդ քայլերը լուրջ հետևանքներ են ունենալու Ռուսաստանի հհամար՝ միաժամանակ բացառելով պատերազմն այդ երկրի հետ։

Հեյգելը չի կարծում, որ Ուկրաինայի իրավիճակի կարգավորման ամերիկյան դիվանագիտական ջանքերը զուր են անցել։