տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնեցնում է Լավրովի հետ բանակցությունների թեմաները․ ԱՄՆ պետքարտուղարություն

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ համաձայնեցնում է Լավրովի հետ բանակցությունների թեմաները․ ԱՄՆ պետքարտուղարություն

100
0

11

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին համաձայնեցնում է Ուկրաինայի հետ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման բոլոր ծրագրերը։ Այս մասին ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։

Նա նշել է, որ ԱՄՆ իշխանությունները կոչ են անում Ռուսաստանին արագ հետ քաշել զորքերը Ուկրաինայի հետ սահմանային գոտուց։ «ԱՄՆ-ն մտահոգված է Ռուսաստանի հնարավոր ներխուժմամբ Ուկրաինա», — ասել է Հարֆը։ Նա նշել է, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ուկրաինայի կառավարության հետ բանակցում է՝ իմանալու համար, թե ինչ տարբերակներ են առաջարկում այդ երկրրում հակամարտության հետագա կարգավորման համար, ինչն էլ ներկայացվում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակություններում․ «Անհրաժեշտ է հասկանալ, որ մենք իրականացնում ենք լարվածության թուլացման ծրագիր», — ասել է Հարֆը։