ԱՄՆ-ի իշխանությունները ցնցված են Կիևի փողոցներում տեղի ունեցող իրադարձություններից և Ուկրաինայի ղեկավարությանը կոչ են անում միջոցներ ձեռնարկել իրավիճակը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Լաուրա Լուկաս Մագնուսոնը։
«Մեզ ցնցել են Կիևի կենտրոնում իրականացվող բռնությունները։ Կոչ ենք անում նախագահ Յանուկովիչին անհապաղ շտկել իրադրությունն ու վերջ տալ Մայդանում տեղի ունեցող բախումներին», — Մագնուսոնի խոսքերն է մեջբերում Liberation-ը։
Հիշեցնենք, որ այսօր Մայդանի ակտիվիստները փորձել են գրավել Գերագույն ռադայի շենքը և վերականգնել 2004 թվականի Սահմանադրությունը, որով երկրի նախագահի լիազորությունները զգալիորեն կկրճատվեն։ Բախումների հետևանքով կան զոհեր ու վիրավորներ ինչպես ցուցարարների, այնպես էլ իրավապահ մարմինների մեջ։