տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ԵՄ սահմանների մոտ Իսկանդերի տեղակայման կապակցությամբ

ԱՄՆ-ն մտահոգություն է հայտնել ԵՄ սահմանների մոտ Իսկանդերի տեղակայման կապակցությամբ

194
0

BxTf6

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մտահոգված է Կալինինգրադում «Իսկանդեր» հրթիռային համակարգերի տեղադրման փաստով, և որ Ռուսաստանը չպետք է ապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում։

«Մենք չէինք ցանկանա, որպեսզի Մոսկվան անի քայլեր, որոնք կհանգեցնեն տարածաշրջանի ապակայունացմանը։ Մենք փոխանցել ենք Ռուսաստանին հարևան երկրների մտահոգությունը Կալինինգրադում հրթիռային համակարգերի փաստով», — ասել է պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչը։

Սակայն երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «Իսկանդերի» տեղակայումն Արևմտյան ռազմական օկրուգի տարածքում չի հակասում միջազգային համաձայնագրերին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here