տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն մեծացնում է Հարավային Կորեայում իր ռազմական ներկայությունը

ԱՄՆ-ն մեծացնում է Հարավային Կորեայում իր ռազմական ներկայությունը

175
0

images

ԱՄՆ-ն մտադիր է ավելացնել Հարավային Կորեայում իր ռազմական ներկայությունը: Այս մասին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը: Տարածաշրջան կուղարկվեն նոր զորքեր և ռազմական տեխնիկա:

Փետրվարին Հարավային Կորեա կժամանի 800 զինվորական, 40 Աբրամս տեսակի զրահամեքենա, ինչպես նաև հետևակի մարտական մեքենաներ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:

Թեպետ Ուորենն ասել է, որ ԱՄՆ-ն նման քայլը վաղուց էր պլանավորել, այդուհանդերձ, փորձագետները ռազմական ներկայության ավելացումը պայմանավորում են ինչպես Հյուսիսային Կորեայից հնչող նոր սպառնալիքներով, այնպես էլ հարավարևելյան Ասիայի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքրքրության մեծացմամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here