տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստան մեկնող իր քաղաքացիներին հակաամերիկյան տրամադրությունների աճի մասին

ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստան մեկնող իր քաղաքացիներին հակաամերիկյան տրամադրությունների աճի մասին

72
0

tourists

ԱՄՆ պետքարտուղարությունը տարածել է հայտարարություն, որում զգուշացրել է Ռուսաստան մեկնող իր քաղաքացիներին Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ։

Հաղորդագրության մեջ ասվում է, որ Ռուսաստանից հստակ ուղիղ սպառնալիքներ չկան, սակայն Ղրիմում տեղի ունեցող զարգացումների կապակցությամբ կան զանգվածային ակցիաների և հակաամերիկյան տրամադրությունների աճի հնարավորություն։ ԱՄՆ-ն խորհուրդ է տալիս, որպեսզի բոլոր նրանք, ովքեր մեկնում են Ռուսաստան, հատկապես՝ Ուկրաինայի հետ սահմանակից շրջաններ, ցուցաբերեն բարձր զգոնություն և հետևեն ամերիկացիների համար հրապարակվող հայտարարություններին։

Այս նախազգուշացումը կգործի մինչև այս տարվա հունիսի 13-ը։