ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամերիկացի իր գործընկերոջ հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ դեռ պատժամիջոցներ չկան: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովսոստին»:
«Ամերիկյան կողմը շարունակում է թեժացնել մթնոլորտը. ՌԴ քաղաքացիների նկատմամբ պատժամիջոցների կիրառման մասին հայտարարությունը դրա վառ օրինակն է,- հայտարարել է Լավրովը: Սա ընդամենը հերթական սպառնալիքն է, ինչպիսին էր նաև «Մեծ ութնյակի» աշխատանքների ձևաչափում Ռուսաստանի գործունեությունը սառեցնելու մասին հայտարարությունը»:
Հիշեցնենք, որ քաղաքագետները մեծ ուշադրությամբ սպասում էին Ռուսատանի և ԱՄՆ-ի արտգործնախարարների հանդիպմանը, ինչը շատերի կարծիքով կարող է բեկում մտցնել ուկրաինական ճգնաժամը հաղթահարելու խնդրում: