տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ ռազմական, առևտրային և ներդրումային բոլոր բանակցությունները

ԱՄՆ-ն դադարեցրել է Ռուսաստանի հետ ռազմական, առևտրային և ներդրումային բոլոր բանակցությունները

95
0

160603930

ԱՄՆ-ն դադարեցնում է Ռուսաստանի հետ երկխոսությունը երկկողմ առևտրի և ներդրումների ոլորտներում։ Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը։ Այս քայլը պայմանավորված է Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններով։

«Մենք դադարեցնում ենք երկխոսությունը Ռուսաստանի կառավարության հետ երկկողմ առևտրի և ներդրումների ոլորտներում, որոնք այն ջանքերի մի մասն էին՝ ուղղված առևտրային և կոմերցիոն կապերի ընդլայնմանը», — ասել է նա։

Դրանից ժամեր առաջ ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ դադարեցվում է նաև ռազմական համագործակցությունը։ «Թեպետ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կարևոր է համարում Ռուսաստանի Դաշնության հետ ռազմական կապերը, որոնք մենք զարգացնում էինք վերջին մի քանի տարիների ընթացքում՝ թափանցիկությունը բարձրացնելու, փոխընմբռնումը բարելավելու և ռազմական սխալների վտանգը նվազեցնելու համար, այդուհանդերձ մենք որոշում ենք կայացրել Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո դադարեցնել ԱՄՆ-ի և Ռուսաստանի բոլոր ռազմական կապերը։ Դա նաև ներառում է զինավարժությունների անցկացումը, երկկողմ հանդիպումները, ռազմածովային պատվիրակությունների փոխանակումը և կոնֆերանսների նախագծումը», — ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։