![Covid-19 chinese infection Novel Corona virus waving star and striped American flag](https://i0.wp.com/old.araratnews.am/wp-content/uploads/2020/05/AdobeStock_322862249-1500x945-1.jpeg?resize=640%2C403&ssl=1)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քայլեր է ձեռնարկել երկիրը պաշտպանելու համար՝ արգելելով մուտքն այն օտարերկրացիների համար, որոնք ժամանումից առաջ 14-օրյա ընթացքում եղել են Բրազիլիայում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի մամուլի խոսնակ Քեյլի Մակինանին, հայտնում է Корреспондент-ը:
Միևնույն ժամանակ, Թրամփի հրամանագիրը նախատեսում է մի շարք բացառություններ: Այսպիսով, սահմանափակումները չեն տարածվում օրինական հիմքերով ԱՄՆ-ում մշտապես բնակվող անձանց, ԱՄՆ քաղաքացի հանդիսացող ամուսինների կամ երկրում մշտապես բնակվող անձանց, ԱՄՆ քաղաքացիների ծնողների կամ խնամակալների, ինչպես նաև կառավարության կողմից հրավիրված օտարերկրացի մասնագետների վրա: Բացի այդ, մուտքը թույլատրվում է պաշտոնական պատվիրակությունների անդամներին, ԱՄՆ ռազմական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին:
Ներկայումս Բրազիլիան երկրորդ տեղում է աշխարհում կորոնավիրուսի վարակակիրների թվով: Լատինաամերիկյան այս երկրում COVID-19-ի զոհերի թիվը գերազանցում է 22 666-ը: