Միացյալ նահանգները քննադատել են Սիրիայի կառավարությանը՝ Հալեպում այրող ռումբեր օգտագործելու համար, ինչի հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մարի Հարֆը։
Նա նշել է, որ սա հերթական անգամ խոսում է «Ասադի ռեժիմի կոշտության» մասին։ Հարֆն ասել է, որ ԱՄՆ-ի տեղեկություններով՝ անցած հանգստյան օրերին օդային ռմբակոծության հետևանքով, որոնք իրականացվել են կառավարական ուժերի կողմից, Հալեպում և հարակից տարածքներում սպանվել են տասնյակ մարդիկ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։
Հիշեցնենք, որ լրատվամիջոցները հաղորդել են 75-85 սպանվածի մասին։