Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի կարգավորման համար անհրաժեշտ է առաջին հերթին սկսել համազգային երկխոսություն։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությանը։
Նրա խոսքերով՝ ամբողջ Ուկրաինայում պետք է անցկացնել կլոր սեղաններ։ «ԱՄՆ-ն աջակցում է այդ գործընթացը։ Մենք շփումների մեջ ենք ԵԱՀԿ-ի, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Շտանմայերի, Ռուսաստանի ԱԳ ղեկավար Լավրովի հետ», — ասել է Քերին։
«Հակասությունների կարգավորման առանցքային ճանապարհը Ուկրաինայի կողմից կազմակերպված և ԵԱՀԿ-ի աջակցությունը ստացած ազգային երկխոսության և կլոր սեղանների անցկացումն է, որոնք պետք է անցնեն ամբողջ Ուկրաինայում։ Դրանք պետք է կենտրոնան ապակենտրոնացման և սահմանադրական բարեփոխումների հարցի վրա։ ԱՄՆ-ն հաստատակամ է այդ գործընթացին իր աջակցությունը հայտնելու հարցում», — ասել է Քերին՝ ողջունելով Վալտեր Իշինգերին Ուկրաինայի հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ նշանակելը։
Քերին հերթական անգամ քննադատել է Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում հանրաքվեների անցկացումը։