Associated Press գործակալության փոխանցմամբ, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ-ավագը վկա է եղել նույնասեռականների ամուսնության արարողությանը, որը տեղի է ունեցել Մեն նահանգի Քենեբանկ քաղաքում։ Այս մասին գործակալությանն ասել է նախագահի ներկայացուցիչ Ջիմ ՄըքԳրաթը։
Նա նշել է, որ Ջորջ և Բարբարա Բուշերը, ովքեր առանձնատուն ունեն Քենեբանկում, հրավեր էին ստացել մասնակցելու պսակադրության արարողությանը որպես մասնավոր անձինք և նորաստեղծ ընտանիքի ապագա ընկերներ։ Հարսանեկան արարողութոյւնից հետո ամուսնացողներից մեկն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր մի լուսանկար, որում Ջորջ Բուշ-ավագը ստորագրություն է դնում ամուսնության վկայականի մեջ, որպես վկա։