ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր պաշտոնն ապագայում կարող է կին զբաղեցնել:
«Մեր երկրում պետական պաշտոններում գտնվում են աշխատանքի տեսակետից գերազանց կանայք: Կասկածից վեր է, որ մոտ ապագայում մենք կունենանք կին նախագահ»,- ասել է Օբաման: Միաժամանակ ստուդիայում գտնվող առաջին տիկին Միշել Օբաման ասել է, որ ինքը չէր ցանկանա փոխարինել ամուսնուն այդ պաշտոնում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը նույնպես հույս էր հայտնել, որ ԱՄն թիվ մեկ պաշտոնը կզբաղեցնի կին քաղաքական գործիչ: