ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրահանգել է դադարեցրել Միջազգային արժութային հիմնադրամի և Համաշխարհային բանկի ղեկավարների հեռախոսների գաղտնալսումները։ Այս մասին գրում է The Chicago Tribune-ը։ Հիշեցնենք, որ երկու կազմակերպության կենտրոնական գրասենյակները գտնվում են Վաշինգտոնում։
Հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահն Ազգային անվտանգության գործակալությանը նման հրահանգ է տվել մի քանի շաբաթ առաջ։ Սահմանափակումներ են մտցվել նաև Նյու Յորքում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի գաղտնալսման գործողություններում։
ԱՄՆ-ի իշխանությունները ստիպված են եղել հրապարակային ընդունել գաղտնալսման փաստերը և դադարեցնել լրտեսումներն այն բանից հետո, երբ նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենը հրապարկել է լրտեսումն ապացուցող մի շարք փաստաթղթեր։