տուն Լուրեր ԱՄՆ հատուկ ծառայությունները օրական 200 մլն SMS են կարդում

ԱՄՆ հատուկ ծառայությունները օրական 200 մլն SMS են կարդում

165
0

ԱՄՆԱՄՆ հատուկ ծառայությունները Prefer ծրագրի միջոցով կարողանում են կարդալ բաժանորդների SMS հաղորդագրությունները:ԱՄՆ հատուկ ծառայությունները հատկապես ուշադրություն են դարձնում ավտոմատ համակարգերից եկեղ SMS-ներին: Այս համակարգը վերլուծության է ենթարկում ավտոմատ համակարգից եկող բոլոր հաղորդագրությունները` անգամ խանութների գովազդային հաղորդագրությունները:Այս մասին գրում է բրիտանական Guardian պարբերականը` ավելացնելով, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հավաքագրում են օրական 200 մլն հաղորդագրություն աշխարհի բոլոր երկրներից:
Պարբերականի փոխանցմամբ հատուկ ծրագրի միջոցով վերծանվում են բոլոր հաղորդագրությունները և անհրաժեշտության դեպքում հաղորդագրության միջոցով կարող են իմանալ բաժանորդի գտնվելու վայրը, տեղեկատվություն բաժանորդի և իր բանկային հաշիվների մասին: Այս բացահայտումով պարբերականը փորձում է ևս մեկ անգամ աշխարհի ուշադրությունը հրավիրել այս խնդրի վրա:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here