Իտալիան սեփական հետաքննությունը կանցկացնի ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից երկրի ղեկակարության հնարավոր գաղտնալսման առնչությամբ: Այս մասին տեղեկացրել է երկրի վարչապետ Էնրիկո Լետան,- հաղորդել է Rai News 24-ը:
Նա հայտարարել է. «Մենք անպայման կկատարենք բոլոր անհրաժեշտ ստուգումները: Մենք ուզում ենք ճշմարտությունն իմանալ, սակայն նմանօրինակ գործունեությունը միանգամայն անընդունելի է»:
Հիշեցնենք, որ այսօր իտալական լրատվամիջոցների կողմից տարածվել են լուրեր այն մասին, որ Իտալիայի քաղաքացիներին և երկրի ղեկավարությանը գաղտնալսել են ոչ միային ամերիկյան, այլ նաև բրիտանական հատուկ ծառայությունները: