Ամերիկացիներն իրենց գործակալներին ընդգրկում են World of Warcraft և Second Life համակարգչային խաղերի վիտուալ աշխարհներ՝ տեղեկություն ստանալու համար: Այս մասին գրում է Guardian-ը՝ վկայակոչելով ԱՄՆ հատուկ ծառայությունների հատուկ գործակալ Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթերը:
Հաղորդվում է, որ ԱՄՆ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները և Բրիտանիայի GCHQ-ն առցանց խաղերում ստեղծում էին սեփական հերոսների՝ օրքերի և էլֆերի տեսքով, և շփվում էին միմյանց հետ: Ինչպես հայտնում է Guardian-ը՝ խաղերին մասնակցության պատճառներից էր տեխնիկական անձնակազմի անդամագրումը: