տուն Աշխարհ ԱՄՆ-ը կվերականգնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը` մասամբ

ԱՄՆ-ը կվերականգնի ԱՀԿ-ի ֆինանսավորումը` մասամբ

251
0

Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը պատրաստ է մասամբ վերականգնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը, որը կասեցվել էր ԱՀԿ-ի՝ կորոնավիրուսի դեմ պայքարն, ըստ ամերիկյան կողմի, ձախողելու պատճառով: Այս մասին տեղեկացնում է Fox News-ը:

Աղբյուրի հավաստմամբ, ԱՄՆ-ը պատրաստ է կազմակերպությանը նյութական օժանդակություն տրամադրել այն ծավալով, որքան տրամադրում է Չինաստանը:

Ամերիկյան վարչակազմը նշել է, որ եթե պաշտոնական Պեկինը հարկ կհամարի ավելացնել ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը, ապա Վաշինգտոնը նույնպես կվերանայի այն: