տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ կոնգրեսում տեղադրել են բիթքոյն-բանկոմատ

ԱՄՆ կոնգրեսում տեղադրել են բիթքոյն-բանկոմատ

118
0

1288530441

Robocoin ընկերությունը ԱՄՆ կոնգրեսում ժամանակավորապես տեղադրել է բիթքոյն բանկոմատ։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։ Ընկերության ներկայացուցիչներին հրավիրել են Կոնգրես՝ խորհրդարանականների և լրագորղների հետ վիրտուալ արտարժույթներից զրուցելու համար։

«Ընդհանուր առմամբ, արձագանքը բավականին դրական էր, իրոք՝ լավատեսական», — ասել է ընկերության ղեկավար Ջորդան Քելին, ով իր աշխատակիցների հետ հավաքվածներին փորձել է ներկայացնել բիթքոյնի գործելու սկզբունքները։ Իսկ նրանց բանկոմատը գործել է Կոնգրեսի շենքերից մեկում մի քանի ժամվա ընթացքում։

Այս ընթացքում մեկ կոնգրեսական գնել էր բիթքոյն։ Ջորջ Փոլիսը 10 դոլարի դիմաց ստացել էր 0.02 բիթքոյն։ Ըստ կոնգրեսականի՝ վիրտուալ այս արտարժույթի վերաբերյալ ԱՄՆ կոնգրեսում միասնական կարծիք չկա։