ԱՄՆ-ի կոնգրեսի ներկայացուցիչների պալատը կարող է պատժամիջոցներ կիրառել ուկարինացի պաշտոնյաների դեմ, ովքեր կապ ունեն «Եվրամայդանում» ցուցարարների դեմ ուժ կիրառելու հետ։ Այս մասին հաղորդում է RIA-Novosti գործակալությունը։ Այս հարցով բանաձև է ներկայացրել կոնգրեսական Էլիոթ Էնջելը։
«Ներկայացուցիչների պալատը կոչ է անում Ուկրաինային՝ պատասխանատվության ենթարկել խաղաղ ցուցարարների դեմ բռնություն կիրառողներին, և քրեական գործերը հանել այն մարդկանց վրայից, ովքեր ձերբակալվել են՝ իրենց ժողովրդավարական իրավունքներն իրացնելիս», — ասվում է փաստաթղթում։ Ընդ որում, նշվում է, որ եթե ուժի կիրառումը շարունակվի, ապա պատժամիջոցներ կկիրառվեն այդ գործողության հետ կապված մեղավորների դեմ։