տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է կլիմայական նոր փոփոխությունների վերաբերյալ

ԱՄՆ կառավարությունը զգուշացնում է կլիմայական նոր փոփոխությունների վերաբերյալ

89
0

small_information_items_3233

Մարդու կողմից կլիմայի վրա ազդեցությունը նպաստում է ջերմաստիճանային նոր ռեկորդների և նպաստում է գլոբալ տաքացմանը։ Այս մասին ասվում է ԱՄՆ կառավարության կողմից հրապարակված զեկույցում։ Հաղորդում է BBC-ն։

Փաստաթղթում նշվում է, որ այս զեկույցը, որը պատրաստել է մոտ 300 փորձագետ, պետք է օգնի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային՝ բնապահպանական քաղաքականությունը ձևավորելիս։ Օբաման հույս ունի ստանալ կոնգրեսի աջակցությունը, որպեսզի իրականացնի ջերմոցային գազերի արտանետումերի կրճատման ծրագիրը։

Սակայն հանրապետական որոշ կոնգրեսականներ պատրաստվում են վիճարկել զեկույցի մի քանի դրույթներ, քանի որ կարծում են, որ կլիմայական փոփոխությունները տեղի են ունենում անկախ մարդու կենսագործունեությունից։