տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ կառավարությունը դադարեցրեց աշխատանքը

ԱՄՆ կառավարությունը դադարեցրեց աշխատանքը

163
0

1

Այսօր ԱՄՆ-ում սկսվում է նոր ֆինանսական տարին։ Սակայն երկրի կառավարությունը կեսգիշերից դադարեցրել է աշխատանքը, քանի որ երկրի խորհրդարանը չի կարողացել ընդունել պետական բյուջեի մասին օրենքը։ Այսպիսով, դադարեցվել է պետական հիմնարկների, այդ թվում՝ կառավարության աշխատանքների ֆինանսավորումը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այսօր նախագահ Օբաման հայտարարել է, որ ամեն ինչ կանի, որպեսզի ստիպի Կոնգրեսին ընդունել օրենքը։ Հիմնական խնդիրը, որը ծագել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների միջև, բժշկական ապահովագրության օրինագծի ֆինանսավորումն է։ Բժշկական ապահովագրության ոլորտի բարեփոխումներն Օբամայի հիմնական ձեռքբերումներից մեկն է, ինչից նա չի ցանկանում հրաժարվել։

Օբաման նաև ասել է, որ բանակը կշարունակի բնականոն աշխատանքը, սակայն պետական շատ ծառայողներ չֆինանսավորվող արձակուրդի կգնան։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here