ԱՄՆ-ն Պաղեստինին լրացուցիչ 75 միլիոն դոլար գումար կհատկացնի: Գումարը կօգտագործվի ենթակառուցվածքների զարգացման նպատակով աշխատեղերի ստեղծման համար: Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին:
Այսպիսով ԱՄՆ-ի կողմից Պաղեստինին հատկացված գումարը կկազմի 100 միլիոն դոլար: Հաղորդվում է նաև այն մասին, որ Գերմանիան ևս համաձայնել է իր կողմից 10 միլիոն դոլար հատկացնել՝ Արևմտյան ափում ծրագրեր իրագործելու համար:
«Մենք հուսով ենք, որ այլ երկրներ մեզ միանալով՝ ներդրումներ կկատարեն»,- ասվում է Քերիի հայտարաության մեջ: