2013 թվականի ֆինանսական տարում ԱՄՆ-ի բյուջեի դեֆիցիտը վերջին 5 տարում առաջին անգամ իջել է 1 տրլն դոլարի շեմից։ Այս մասին ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության զեկույցում։
ԱՄՆ բյուջեի ծախսերը եկամուտների նկատմամբ գերազանցել են 680 մլրդ դոլարով, ինչը 409 մլրդ-ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից։ Նույնիսկ ապրիլ ամսին ֆինանսների նախարարության կանխատեսումը գերազանցում էր այս թիվը 300 մլրդ-ով։
Միաժամանակ նշվում է, որ բյուջեի դեֆիցիտը վերջին հինգ տարում, երբ պաշտոնավարել է Բարաք Օբաման, կրճատվել է 2 անգամ։ Բյուջեի դեֆիցիտը կրճատվել է 4 տարի անընդմեջ, ինչը լավագույն արդյունքն է 2-րդ աշխարհամարտից հետո։