տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի տնտեսությունը անակնկալ աճ է ցուցադրել երկրորդ եռամսյակում

ԱՄՆ-ի տնտեսությունը անակնկալ աճ է ցուցադրել երկրորդ եռամսյակում

75
0

UsEconomy

Ապրիլ-հունիս ամիսներին Միացյալ Նահանգների տնտեսությունն աճել է 4 տոկոսով։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը՝ հղում կատարելով ԱՄՆ-ի առևտրի նախարարությանը։

Սպառողական ապրանքների գներն աճել են 2.5 տոկոսով նույն ժամանակահատվածում։ Ցրտաշունչ ձմեռվա պատճառով ԱՄՆ-ի տնտեսությունը առաջին եռամսյակում կրճատվել էր 2.9 տոկոսով։

Չնայած երկրորդ եռամսյակում անսպասելի զգալի աճին, այդուհանդերձ, տարեկան կտրվածքով ԱՄՆ-ի բյուջեն առայժմ աճում է 1.6 տոկոսով, ինչը քիչ է, քան նախորդ տարի նույն ժամանակահատվածում։