ԱՄՆ կոնգրեսի ներկայացուցիչների պալատը քննարկում է դեմոկրատ Թոնի Կարդենասի առաջարկած օրինագիծը, որը վերնագրված է 416d65726963612043616e20436f646520: Այս թվերն ու նիշերը կոդ են, որը ապակոդավորվում է որպես «Ամերիկան կարող է ծրագրավորել» (America Can Code):
Օրինագծում առաջարկվում է ծրագրավորման լեզուները հավասարեցնել կարևոր օտար լեզուներին և սկսել դրա ուսումնասիրությունը դպրոցի զրո դասարանից, ուր հաճախում են 5-6 տարեկան երեխաները: Առայժմ հայտնի չէ, թե ինչ լեզուներ է քաղաքական գործիչն առաջարկում որպես պարտադիր առարկա:
Կարդենասը կոչ է արել բարելավել գիտատեխնիկական դիսցիպլինաների ուսուցումը, ինչպես նաև գրանտներ սահմանել դրանց մշակմամբ զբաղվող գործակալությունների համար: Կարդենասն իր այս առաջարկը պայմանավորում է ժամանակի պահանջով: