Ամերիկյան սենատորները կողմ են քվեարկել այն օրինագծին, որով ՄԱԿ-ում Իրանի մշտական նորանշանակ ներկայացուցիչ Համիդ Աբու Թալլեբին արգելվում է մուտք գործել ԱՄՆ-ի տարածք։ Ըստ այդ օրինագծի՝ դիվանագետի գործունեությունը եղել է լրտեսական, ահաբեկչական, նրա գործողութոյւնները կարող են վտանգել երկրի ազգային անվտանգությունը։
Բանն այն է, որ ամերիկյան իշխանությունների տվյալներով՝ Թալեբին մասնակցել է 1979 թվականի իսլամական հեղափոխությունից հետո Թեհրանում ԱՄՆ-ի դեսպանատունը գրավելուն։ «Այս նշանակումը կանխամտածված է և ԱՄՆ-ին վիրավորող քայլ է», — ասել է սենատոր Թեդ Կրուզը։