ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն նոր տարվա սկզբին կայցելի Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս: Այդ մասին նա դեկտեմբերի 30-ին հայտնել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ուրախ եմ գալիք տարում այցելելու Ուկրաինա, Բելառուս, Ղազախստան, Ուզբեկստան եւ Կիպրոս, որպեսզի հանդիպեմ գործընկերների հետ եւ հավաստեմ ԱՄՆ-ի գերակայությունները Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում»,- գրել Է Փոմպեոն:
Ինչպես նշվում Է Պետդեպարտամենտի մամուլի տեղեկագրում, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը Կիեւ կայցելի հունվարի 3-ին, նախատեսված են նրա բանակցությունները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, ԱԳ նախարար Վադիմ Պրիստայկոյի եւ պաշտպանության նախարար Անդրեյ Զագորոդնյուկի հետ:
Հունվարի 4-ին Փոմպեոն կժամանի Մինսկ, որտեղ հանդիպում կունենա Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի եւ արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի հետ: Պետդեպարտամենտը հրապարակված հայտարարության մեջ վերստին ընդգծել Է «երկկողմ հարաբերությունները նորմալացնելու» ԱՄՆ-ի ձգտումը:
Հունվարի 5-ին Փոմպեոն կուղեւորվի Նուր Սուլթան, որտեղ նրան կընդունի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, ինչպես նաեւ հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը:
Հունվարի 5-6-ին Փոմպեոն կգտնվի Տաշքենդում, իսկ հունվարի 7-ին կմեկնի Կիպրոս՝ բանակցելու հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսի եւ ԱԳ նախարար Նիկոս Խրիստոդուլիդիսի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: