տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի շների հեղինակավոր ցուցահանդեսին կմասնակցեն նաև փողոցային շներ

ԱՄՆ-ի շների հեղինակավոր ցուցահանդեսին կմասնակցեն նաև փողոցային շներ

246
0

US-ANIMALS-WESTMINSTER-DOG SHOW

ԱՄՆ-ի ամենահայտնի Westminster Kennel Club Dog Show շների ցուցահանդեսում առաջին անգամ մասնակցելու են փողոցային շներ։ Այս մասին հայտնել են ցուցահանդեսի կազմակերպիչները։ Տեղեկացնենք, որ սա թվով 138-րդ ցուցահանդեսն է։ Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը։

Այդ շները մասնակցելու են միայն Agility մրցույթին, որն անգլերենից թարգմանաբար նշանակում է ճարպկություն։ Մրցույթի ժամանակ շունը պետք է արագ անցնի տարածությունը՝ ճանապարհին հաղթահարելով տարբեր արգելքներ։ Սակայն լավագույն շան տիտղոսի համար մասնակցելու են միայն «ազնվական» ցեղատեսակները։

Հանրահայտ Madison Square Garden-ում կազմակերպվող ցուցահանդեսում, որի մեկնարկը կտրվի փետրվարի 10-ին, մասնակցելու է 2.8 հազար շուն՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ներկայացված կլինի 190 ցեղատեսակի շուն։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here