տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի նախագահն ու Բրիտանիայի վարչապետն աջակցություն են հայտնել Սիրիայի և Իրանի հարցով...

ԱՄՆ-ի նախագահն ու Բրիտանիայի վարչապետն աջակցություն են հայտնել Սիրիայի և Իրանի հարցով ժնևյան բանակցություններին

239
0

url

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը հեռախոսազրույցի ժամանակ իրենց աջակցությունն են հայտնել Ժնևում Իրանի և Սիրիայի հարցերով բանակցություններին։ Այս մասին հաղորդում է The Times-ը։

Սպիտակ տան հայտարարության մեջ ասվում է, որ «Իրանի հարցով նախագահն ու վարչապետը հաստատել են իրենց աջակցությունը «Վեցյակի» միացյալ առաջարկներին և քննարկել են հաջորդ բանակցություններին իրենց ակնկալիքները։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա նրանք աջակցել են «Ժնև-2»-ի անցկացմանը և ողջունել են Սիրիայի ազգային կոալիցիայի մասնակցությունը դրան»։

Հիշեցնենք, որ Իրանի հարցով բանակցությունները կայացել են Ժնևում՝ նոյեմբերի 6-7-ը։ Մասնակիցները լիահույս են, որ Իրանի միջուկային ծրագրի հարցով համաձայնագիր կստորագրվի արդեն նոյեմբերի 20-ին։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here