Սպիտակ տունը փորձում է ամեն ինչ անել, որպեսզի երկրի խորհրդարանականները նոր պատժամիջոցներ չկիրառեն Իրանի նկատմամբ։ Այս տեղեկությունը հաստատել է նաև ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության պատասխանատու Ջեն Թսակին։
Նրա խոսքերով՝ «Մենք նրանց ուշադրությունը հրավիրել ենք այն փաստի վրա, որ Կոնգրեսի կողմից բոլոր գործողությունները պետք է համահունչ լինեն բանակցություններին (Իրանի հետ — խմբ․), որպեսզի հնարավոր լինի առաջ շարժվել։ Եվ չնայած մենք հասկանում ենք Կոնգրեսի կողմից պատժամիջոցների կիրառման նպատակահարմարությունը, այդուհանդերձ կարծում ենք, որ հիմա անհրաժեշտ է դադար», — ասել է Փսակին։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ընտրվելուց հետո հայտարարել է Արևմուտքի հետ հարաբերությունները կարգավորելու մասին, ինչը լուրջ արձագանք է գտել ԱՄՆ-ի և Եվրամիության ղեկավարների կողմից։