տուն Աշխարհ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել Թուրքիայի դեմ պատժամիջոցներ սահմանելուն

254
0

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի 29-ին հավանություն Է տվել Թուրքիայի եւ նրա ֆինասնական սեկտորի դեմ պատժամիջոցների փաթեթին Սիրիայի հյուսիս-արեւելքում ռազմական գործողություն անցկացնելու եւ C-400 ռուսական զենիթահրթիռային համակարգերի գնման կապակցությամբ: Քվեարկությունը հեռարձակվել Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի ստորին պալատի կայքում:

Նախաձեռնությունը կրում Է PACT Ac (Protect Against Conflict by Turkey Act) անվանումը («Թուրքիայի կողմից հակամարտությունից պաշտպանվելու մասին օրենք»): Այն ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պարտավորեցնում Է սահմանափակումներ կիրառել այն անձանց նկատմամբ, որոնք մեղսակից են Սիրիայում ռազմական գործողությանը, մանավորապես, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի դեմ:

Բացի այդ, ինչպես նշվում Է փաստաթղթում, Վաշինգտոնի վարչակազմը CAATSA (Ամերիկայի հակառակորդներին պատժամիջոցների միջոցով հակազդելու մասին) օրենքի շրջանակում պարտավոր Է սահմանափակումներ կիրառել Անկարայի կողմից C-400 համակարգերի գնման կապակցությամբ:

Այժմ օրինագիծն ուղարկվում Է ԱՄՆ-ի օրենսդիր մարմնի վերին պալատի քննարկմանը: Թուրքիայի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի որոշումը:

«Պատժամիջոցների նախագիծը, որոնք ուղղված են մեր պաշտոնատարների ու զինված ուժերի դեմ, անհամատեղելի են ՆԱՏՕ-ի շրջանակներում մեր երկրների համագործակցության հիմունքների հետ եւ հակասում են Սիրիայի շուրջ այն պայմանավորվածություններին, որոնք հոկտեմբերի 17-ին ձեռք են բերվել ԱՄՆ-ի վարչակազմի հետ»,- ասված Է գերատեսչության կայքում հրապարակված պաշտոնական հայտարարության մեջ: Թուրքիայի ԱԳ նախարարությունը նաեւ կոչ Է արել Միացյալ Նահանգներին անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու հարաբերությունների հետագա վատթարացումն» Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ, ռուսական ՏԱՍՍ-ի տեղեկությունը փոխանցում է armenpress.am-ը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here