տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ի կոնգերսը ցանկանում է Չինաստանի դեսպանատան դիմացի հրապարակն անվանակոչել չինացի իրավապաշտպանի անունով

ԱՄՆ-ի կոնգերսը ցանկանում է Չինաստանի դեսպանատան դիմացի հրապարակն անվանակոչել չինացի իրավապաշտպանի անունով

60
0

LiuXiaobo2_90198c

ԱՄՆ Կոնգրեսի ստորին պալատի մի շարք անդամներ առաջարկել են ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան դիմացի փոքր հրապարակն անվանակոչել իրավապաշտպան Լյու Սյաոբոյի անունով, ով ներկայում գտնվում է չինական բանտում «պետական կարգը տապալելուն ուղղված գործողությունների համար»։ Հուլիսի 24-ին այդ նախաձեռնությունը հավանության է արժանացել ներկայացուցիչների պալատի հատկացումների հանձնաժողովում։

Այս օրինագիծն օրենքի ուժ կստանա միայն այն դեպքում, եթե հավանության արժանանա Ներկայացուցիչների ամբողջ պալատի, Սենատի և ԱՄՆ նախագահի կողմից։

Սպասվում է, որ որ նման որոշումը կառաջացնի Պեկինի բուռն դժգոհությունը, քանի որ Չինաստանը 3.5 տարի առաջ դադարեցրել էր Նորվեգիայի հետ բոլոր դիվանագիտական շփումներն այն բանից հետո, երբ Լյու Սյաոբոն արժանացել էր Խաղաղության նոբելյան մրցանակի։