ԱՄՆ Ջորջիա նահանգի Լա-Գրեյջ քաղաքի դպրոցի բակում արհեստական փչովի սարը շուռ է եկել աշակերտների վրա: Տեղական WTVM հեռուստաալիքի տեղեկություններով` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 19 հինգերորդ դասարանցիներ:
Աշակերտները խաղալիս են եղել այդ սարի վրա, երբ այն անսպասելի պայթել է: 5 աշակերտներ հոսպիտալացվել են, որոնցից երկուսը` ուղղաթիռով:
Ոստիկանությունը քննում է գործը: