տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ իշխանություններն արտաքսեցին վենեսուելացի երեք դիվանագետի

ԱՄՆ իշխանություններն արտաքսեցին վենեսուելացի երեք դիվանագետի

373
0

11

ԱՄՆ-ի իշխանությունները որոշում են կայացրել արտաքսել երկրից վենեսուելացի երեք դիվանագետի։ Սա պաշտոնական Վաշինգտոնի պատասխանն է հարավամերիկյան պետության ղեկավարությանը, որոնք նախօրեին արտաքսել էին ամերիկացի դիվանագետներին։ Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը։

Պետքարտուղարությունում նշել են, որ վենեսուելացի դիվանագետների շարքում են՝ գործերի ժամանակավոր հավատարմատարը, առաջին քարտուղարը և Հյուսթոնում Վենեսուելայի հյուպատոսը։ Նրանք ունեն 48 ժամ՝ ԱՄՆ տարածքը լքելու համար։

Հիշեցնենք, որ Վենեսուելայի իշխանությունները նմանատիպ քայլը բացատրել էին նրանով, որ ամերիկացի դիվանագետները ֆինանսավորել են ընդդիմադիր կառույցներին, որոնք պետք է սաբոտաժի ենթարկեին էներգետիկ համակարգը:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here