Associated Press-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ-ը կորցրել է իր ազդեցությունը մշակույթի, գիտության և կրթության բնագավառներում այն բանից հետո, երբ զրկվել է UNESCO-ում ձայնի իրավունքից՝ ժամանակին չկատարած մուծումների պատճառով:
UNESCO-ի կանոնների համաձայն, մինչև ուրբաթ օրը մուծումներ չկատարած անդամ-երկրները մեխանիկորեն զրկվում են ձայնի իրավունքից: UNESCO-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտնել է, որ ոչ ԱՄՆ, ոչ էլ Իսրայելը չեն կատարել մուծումները:
Նշենք, որ ԱՄՆ չի կատարել մուծումները և մեխանիկորեն զրկվել է UNESCO -ում ձայնի իրավունքից՝ բողոքարկելով UNESCO-ի կողմից Պաղեստինին որպես անդամ-պետություն ներառելու որոշումը: