ԱՄՆ-ի և Եվրամիության միջև ազատ առևտրի գոտու մասին բանակցությունները դադարեցվել են Ամերիկայում բյուջետային ճգնաժամի պատճառով: BBC-ի տեղեկություններով` հաջորդ շաբաթ ամերիկացի փորձագետների մի խումբ պետք է ժամաներ Բրյուսել, սակայն երեկ պաշտոնական Վաշինգտոնը հայտարարել է, որ ներկայում անհնար է նման բանակցությունների շարունակությունը:
Հիշեցնենք, որ Սենատի հանրապետական մեծամասնության և նախագահ Օբամայի միջև հակասությունների պատճառով հոկտեմբերի 1-ից երկիրը գտնվում է բյուջետային ճգնաժամի մեջ, քանի որ ֆինանսական տարին սկսել էր առանց ֆինանսական հիմնական օրենքի: