Երեկ ՄԱԿ-ը հայտարարել էր, որ այս տարի սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ է շուրջ վեց միլիարդ դոլար։
Այսօր հայտնի է դարձել, որ Քուվեյթն այդ նպատակների համար հատկացնելու է 500 մլն դոլար։ Այս մասին հայտարարել է Քուվեյթի շեյխ Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Ջաբեր Ալ-Սաբահը՝ ելույթ ունենալով Սիրիայի դոնոր երկրների համաժողովին։ Հաղորդում է BBC-ն։
Բացի այդ, ԱՄՆ-ը այս տարի կտրամադրի 380 մլն դոլար, իսկ ընդհանուր օգնությունը Սիրիային կկազմի 1.7 մլրդ դոլար։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Սաուդյան Արաբիայի ֆինանսների նախարար Իբրահիմ բեն Աբդ Ալ-Ազիզ Ալ-Ասաֆը հայտարարել է, որ ընթացիկ տարում այդ երկիրը սիրիացի փախստականներին օգնություն ցուցաբերելու ծրագրերին կտրամադրի 250 մլն դոլար։