Ամերիկայի Միացյալ Նահանգները հրաժարվում է ճանաչել մարտի 16-ին Ղրիմում նշանակված հանրաքվեի արդյունքերը,որը պիտի արտահայտի թերակղզու բնակիչների կամքը Ռուսաստանին միանալու վերաբերյալ: Այս մասին գրում է France-Presse գործակալությունը:
Վաշինգտոնում ընդգծում են, որ Ղրիմի մասին յուրաքանչյուր որոշում կարող է կայացնել միայն Կիևում գտնվող Ուկրաինայի կենտրոնական իշխանությունը: Մեզ համար անընդունելի է այն իրավիճակը, երբ օրինական կենտրոնական իշխանությունները դուրս են մնում երկրի որևէ երկրամասի վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացից», — լրագրողներին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները:
Հիշեցնենք, որ հանրաքվեի օրինական հիմքեր չունենալու մասին հայտարարել են նաև Եվրամիության ներկայացուցիչները` նշելով, որ խնդրի օրինական լուծումը կարող է լինել միայն համաուկրաինական հանրաքվեն: