ԱՄՆ իշխանությունները որոշել են երկարաձգել պայմանագիրը Միջազգային տիեզերական կայանի հետ առնվազն մինչև 2024 թվականը: Անհրաժեշտության դեպքում Միացյալ Նահանգները կաջակցի կայանին Ռուսաստանի հետ միասին՝ առանց այլ երկրների մասնակցության: Այս մասին հայտնել են NASA-ի ներկայացուցիչները այսօր կայացած բրիֆինգի ժամանակ:
Նրանց խոսքերով՝ որոշումը կայացվել է կայանի տեխնիկական հնարավորությունները ուսումնասիրելուց և Սպիտակ տուն համապատասխան զեկույց ներկայացնելուց հետո: Նրանք նաև նշել են, որ պայմանագրի երկարաձգելը հավելյալ գումար չի պահանջում: