1961թ. ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգը կանգնած է եղել աննախադեպ աղետի առաջ:
Ինչպես հաղորդում է BBC-ն, ԱՄՆ գաղտնի փաստաթղթերի հրապարակումից հետո պարզ է դարձել, որ B-52 ռմբակոծչում գտնվող ջրածնային ռումբերը, որոնց հզորությունը 260 անգամ գերազանցել է Ճապոնիայի վրա նետված ատոմային ռումբի հզորությունը, միայն պատահականության շնորհիվ գործի չեմ դրվել:
Պարզվել է, որ օդում ինքնաթիռի կործանումից հետո ռումբերից մեկն ավտոմատ գործի է դրվել, և միայն մի փոքր սարքի խափանումից հետո այն չի պայթել, ինչը թույլ է տվել խուսափել աննախադեպ ավերածություններից: Գաղտնազերժված փաստաղթերից նաև պարզ է դառնում, որ 1950-1968 թվականներին ատոմային ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել մոտ 700 միջադեպ: