ԱՄՆ նախագահի աշխատակազմը հաստատել է, որ Սիրիայի Լաթաքիա քաղաքում գտնվող ռազմաբազայի վրա հարձակումն իրականացրել են Իսրայելի ռազմաօդային ուժերը։ Այս մասին գրում է The Los Angeles Times-ը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ իրայելական օդուժի թիրախն այդ ռազմաբազաներում տեղակայված ռուսական SA-125 հրթիռներն էին։ Սիրիան առայժմ չի հաստատում այս տեղեկությունը։
The Los Angeles Times-ը գրում է, որ Իսրայելը ցանկանում է զերծ մնալ Սիրիայի ներքին գործերին միջամտելուց, սակայն երկու անգամ հարձակում է գործել սիրիական ռազմաբազաների վրա։ Լաթաքիայի ռազմաբազան ամբողջությամբ ոչնչացվել է։