տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ քաշել զորքերը Վրաստանի հետ սահմանից

ԱՄՆ-ը կոչ է արել Ռուսաստանին՝ հետ քաշել զորքերը Վրաստանի հետ սահմանից

80
0

191696_newsdetail

ԱՄՆ-ն կոչ է արել Ռուսաստանին ամբողջությամբ հետ քաշել զորքերը Վրաստանի հետ սահմանից։ Այս մասին Թբիլիսիում հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելը։

«Միացյալ Նահանգները շարունակում են կոչ անել Ռուսաստանին ամբողջությամբ հետ քաշել զորքերը Վրաստանի հետ սահմանից, և մենք ողջունում ենք Վրաստանի զսպվածությունը, որը նա ցուցաբերում է այս հարցում։ Ռուսաստանի գործողություններն այստեղ և Ուկրաինայում երկարատև վտանգ են ներկայացնում, որին ԱՄՆ-ն և մեր դաշնակիցները շատ լուրջ են վերաբերվում», — ասվում է հայտարարության մեջ։

Հեյգելը նաև նշել է, որ «ՆԱՏՕ-ի և Վրաստանի միջև հարաբերությունների խորացումը շատ կարևոր է նախագահ Պուտինի վտանգավոր և անպատասխանատու գործողությունների շրջանակներում»։

Հիշեցենք, որ Ուելսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հյուսիսատլանտյան դաշինքը որոշում է կայացրել ռազմական բազա հիմնել այդ երկրում, ուր մարզումներ կանցկացնեն ՆԱՏՕ-ի զինվորականները։