ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը Northrop Grumman ընկերության հետ B-2 քիչ նկատելի ստրատեգիական ռմբակոծիչի արդիականացման և շահագործման ժամկետի երկարացման պայմանագիր է կնքել: Այս մասին հաղորդում է գերմանական Die Welt թերթը:
B-2 ինքնաթիռը, որ արտադրում է Northrop Grumman ընկերությունը, ղեկավարվում է երկու օդաչուների կողմից և կարող է առանց վերալիցքավորման անցնել 11 հազար կիլոմետր: Այն կառուցված է «սթելս» տեխնոլոգիայով, և դժվարությամբ է հայտնաբերվում հակառակորդի ՀՕՊ միջոցների կողմից: ԱՄՆ ՌՕՊ-ն իր տրամադրության տակ ունի B-2 ինքնաթիռի 20 օրինակ, որոնց միջին տարիքը 20 է:
Աշխատանքները պետք է ավարտվեն 2019թ.-ի մայիսին, երբ ռմբակոծիչների գործողության ժամկետը կերկարացվի մինչև 2024թ.-ը: