տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուզբեկստանում նոր ռազմաբազա բացելու շուրջ

ԱՄՆ-ը բանակցություններ է վարում Ուզբեկստանում նոր ռազմաբազա բացելու շուրջ

72
0

rsz_1005721032

ԱՄՆ-ն Ուզբեկստանում նոր ռազմակայան բացելու շուրջ բանակցություններ է վարում այդ երկրի կառավարության հետ: Դրա փոխարեն Միացյալ Նահանգները պատրաստ է միջինասիական այս երկրին վճարել մոտ 1 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է uzmetronom.com-ը

Աղբյուրի փոխանցմամբ՝ երեկ ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության հրամանատար, գեներալ Լլոյդ Ջեյ Օսթինն այս հարցի շուրջ հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի արտաքին գերատեսչությունում:

«Իրավիճակին քաջատեղյակ փորձագետների կարծիքով ամերիկացի բարձրաստիճան զինվորականի այցի նպատակն է ուզբեկական Տորմեզ քաղաքում ամերիկյան ուժեր տեղակայելու համար ստանալ տեղական իշխանությունների համաձայնությունը», — նշում է պարբերականը: Ընդգծենք, որ Տորպեզն Աֆղանստանից անջատվում է միայն Ամուդարյա գետով:

Հաղորդվում է նաև, որ Տորմեզում իր ռազմական ներկայության դիմաց ԱՄՆ-ը պատրաստ է Ուզբեկստանին տարեկան 1 միլիարդ դոլար վճարել: