ԱՄՆ զինված ուժերում սեռական ոտնձգությունների մասին հաղորդագրությունները վերջին բյուջետային տարում 46%-ով ավելացել են: Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:
Պենտագոնի հայտարարության մեջ ասվում է, որ 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի հունիսը ավելի քան 3,5 հազար բողոք է արձանագրվել, մինչդեռ անցած բյուջետային տարի բողոքների քանակը կազմել է մոտ 2,4 հազար: Այսպիսով, այս տարի բողոքների քանակն աճել է մոտ 46%-ով: Հաշվի են առնվում բոլոր տեսակի զորքերի՝ ցամաքային, ծովային և ռազմաօդային ուժերից ստացված բողոքները: