տուն Քաղաքական Միջազգային ԱՄՆ դժգոհություն է հայտնել Թուրքիայի և Չինաստանի ռազմական համագործակցության կապակցությամբ

ԱՄՆ դժգոհություն է հայտնել Թուրքիայի և Չինաստանի ռազմական համագործակցության կապակցությամբ

216
0

2

ԱՄՆ իշխանությունները Թուրքիային տեղյակ են պահել, որ մտահոգված են այն տեղեկություններով, համաձայն որոնց վերջինս մտադիր է համագործակցել Չինաստանի հետ հակաօդային պաշտպանության ոլորտում։ Այս մասին այսօր հայտարարել է պետքարտուղարության հատուկ ներկայացուցիչ Ջեն Փսակին։

Araratnews.am-ն արդեն տեղեկացրել է, որ Թուրքիան պատրաստվում է համատեղ ձեռնարկություն ստեղծել չինական մի ընկերության հետ, որի դեմ ԱՄՆ-ը կիրառել է պատժամիջոցներ Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի հետ ռազմական համագործակցության համար։

«ԱՄՆ-ն ամենաբարձր մակարդակով տեղեկացրել է Թուրքիային, որ մտահոգված է Անկարայի կողմից հակահրթիռային այնպիսի համակարգերի կիրառմամբ, որոնք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ»,- ասել է Փսակին՝ հավելելով, որ քանի որ գործարքը դեռ վերջնական կնքված չէ, իրենք չեն ցանկանում խոսել այն մասին, թե ինչ միջոցներ կկիրառվեն Թուրքիայի դեմ։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here